Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հնագետներն Արցախում հայտնաբերել են մարդու 6,5 հազար տարեկան ազդոսկր

Հնագետներն Արցախում հայտնաբերել են մարդու 6,5 հազար տարեկան ազդոսկր
11.11.2016 | 16:47

Հնագետներն Արցախում, Քարինտակ գյուղի մոտակայքի քարանձավում հայտնաբերել են մարդու 6,5 հազար տարեկան ազդոսկր:

Արշավախմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանն ասել է, որ 2015-ին էլ Արցախում հայտնաբերվել է հին մարդու ատամ, որը, ինչպես պարզել է լաբորատոր ուսումնասիրությունը, նույնպես եղել է 6 հազար տարեկան: Մի քանի տարի առաջ էլ Հայաստանում` Արենիի քարանձավներից մեկում, հնէաբանները հայտնաբերել էին մի տրեխ, որը ևս գնահատվել էր մոտ 6 հազար տարեկան:

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ